Հայ մոդել Աշոտ Գրիգորյանը մասնակցել է Dolce & Gabbana-ի ցուցադրությանը, իսկ Շերը երեկույթի գլխավոր հյուրն է եղել
Հայ մոդել Աշոտ Գրիգորյանը Հռոմում մասնակցել է Dolce & Gabbana նորաձևության ամենահայտնի ապրանքանիշերից մեկի՝ տղամարդկանց բարձր նորաձևության ցուցադրությանը։
Հուլիսի 13-ին լեգենդար հռոմեական The Westin Excelsior Rome հյուրանոցում տեղի է ունեցել աստղային երեկույթ, որը կազմակերպվել էր աշխարհահռչակ Dolce & Gabbana ապրանքանիշի կողմից։
Միջոցառման գլխավոր հյուրը 79-ամյա փոփ դիվա Շերն է եղել, ով կատարել է իր գլխավոր հիթերը և ցուցադրել երեք տարբեր բեմական կերպարներ։
Ցուցադրության ժամանակ գորգի վրայով քայլել է նաև 24-ամյա բռնցքամարտիկ և մոդել Աշոտ Գրիգորյանն, ով ծնվել է Վանաձորում, Հայաստանում և մեծացել Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքում։
«Ես շատ կցանկանայի ներկայանալ Հայաստանում ցուցադրության ժամանակ։ Մինչ այդ, ես հպարտությամբ ներկայացնում եմ Հայաստանը առաջատար ապրանքանիշերի ցուցադրություններում. սա մեծ պատասխանատվություն և պատիվ է», - նշել է Աշոտ Գրիգորյանը։














